Իգդիրի մզկիթն ինչի՞ համար են կառուցել


18:34 , 7 նոյեմբեր, 2012

իգդիրՆերկայիս Թուրքիայի կազմի մեջ մտնող Իգդիր քաղաքում, որը հայ-թուրքական սահմանից ոչ հեռու է գտնվում, հսկա մզկիթ են կառուցում:

Ինչպես փոխանցում է «Դողան» գործակալությունը, Իգդիրում կառուցվող մզկիթի մինարեթների բարձրությունը կազմում է 70 մետր: Թուրքերին երջանկացրել է այն, որ մզկիթն իր խոշոր չափերով տեսանելի կլինի նաև Հայաստանի տարածքից:

Թուրքերն Իգդիրի մզկիթի կառուցումը սկսել էին 2006 թվականին: Այժմ ընթանում է շինարարարական աշխատանքների վերջին փուլը: Շինարարության վրա ծախսվել է 1,6 մլն դոլար: Մզկիթը կարողանալու է տեղավորել շուրջ 6000 մուսուլման: