Զիդանը «Ռեալի» բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է


17:15 , 8 մարտ, 2012

 

Ֆրանսիացի Զինեդին Զիդանը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: Արքայական ակումբի 110-ամյակին նվիրված հարցումն անցկացրել է Marca-ն: Երկրպագուներն առավելագույն ձայն տվել են Զիդանին: Երկրորդը Ռոբերտո Կարլոսն է:
Բոլոր ժամանակների լավագույն կազմը
Դարպասապահ. Իկեր Կասիլյաս
Պաշտպաններ. Սերխիո Ռամոս, Ֆերնանդո Իյերո, Ռոբերտո Կարլոս
Կիսապաշտպաններ. Ֆերնանդո Ռեդոնդո, Զինեդին Զիդան, Միչել, Ֆերենց Պուշկաշ
Հարձակվողներ. Ալֆրեդո Դի Ստեֆանո, Ռաուլ, Քրիշտիանու Ռոնալդու