Կառավարության որոշմամբ նախնական և միջին մասնագիտական ուսուցման անվճար ընդունելության 9528 տեղ է սահմանվել


13:33 , 10 հունիս, 2015

Այսօր կառավարությունն ընդունեց նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների պետական ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշումը՝ հատկացնելով ընդհանուր թվով 9528 տեղ, որից 4117-ը արհեստագործական ուսումնարաններին, 5411-ը քոլեջներին:

Ամեն տարի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ կրթական ծառայություններին՝ նպատակ ունենալով մեր երիտասարդների համար ավելի մատչելի և հասանելի դարձնել մասնագիտական կրթությունը:

ԿԳՆ կողմից որդեգրած քաղաքականությունը շարունակվելու է նաև հաջորդ տարիներին: