Չմոռանաս...


00:45 , 7 նոյեմբեր, 2012

Կքայլես այս աշխարհով ու կնայես քո հետքերին,
Չմոռանաս, որ դրանով
Պարտավոր ես ծնողներիդ...
Չմոռանաս, որ նրանք են
Քեզ այս կյանքը նվիրել,
Չմոռանաս, որ նրանք են
Օրորոցում քեզ օրորել...
Քո առաջին քայլից սկսած
Ձեռքդ բռնած կողքիդ քայլել,
Քո առաջին բառից սկսած
Քո բառերին իմաստ գտել...
Երբ կսիրես, չմոռանաս,
Որ մոր սիրուց ջինջ սեր չկա,
Երբ կխոսես, չմոռանաս,
Որ հոր խոսքից ճիշտ խոսք չկա...
Ու թե քայլերդ քեզ կտանեն
Այս աշխարհի բարձրունքներին,
Չմոռանաս, ծունկդ ծալես
Ու խոնարհվես ծնողներիդ: