Բաղադրությունը`
1 կգ հավ միս
1 հատ ձու
0,5 թեյի գդալ սև պղպեղ
1 գլուխ սոխ
40 գրամ պանիր (պարմեզան)
Մաղադանոս, աղ
Բուսական յուղ
Պատրաստման եղանակը`
Հավի միսն աբջատել ոսկորներից, աղալ, սոխը շատ մանր կտրտել և խառնել մսին, ավելացնել ձուն, աղը, պղպեղը, քերած պանիրը, մանրացրած կանաչին, լավ խառնել, կոտլետի ձև տալ և տապակել բուսայուղով մինչև կարմրելը:
Մատուցել փլավի, տապակած ծաղկակաղամբի, լոբու հետ: