Ձերբակալվել է Կրիշտիանո Ռոնալդուի մայրը


14:42 , 8 հունիս, 2015

Untitled+28Araratnews.am-ը գրում է.

«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի մայրը ձերբակալվել է Մադրիդի օդանավակայանում, երբ ցանկացել է դուրս բերել երկրից մեծ քանակությամբ գումար: Այս մասին հաղորդում է El Mundo պարբերականը:

Թերթի տվյալներով` 61-ամյա Դոլորես Ավեյրուն իր հետ փորձել է դուրս բերել 55 հազար եվրո՝ թույլատրելի 10 հազարի փոխարեն:

Պարզաբանումից հետո Դոլորեսը գումարը թողել օդանավակայանում և հիմա պետք է բացատրություն տա, թե որտեղից է այդ գումարը: