Հունիսի 8-ին նշվում է Օվկիանոսների համաշխարհային օրը


12:13 , 8 հունիս, 2015

1992թ.-ին Ռիո դե Ժանրեոյում միջազգային գագաթաժողովի ժամանակ առաջարկվեց նշել Օվկիանոսների Համաշխարհային օր: Իսկ 2008թ.-ին արդեն պաշտոնապես նշելու որոշումը կայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան: Սկսած 2009թ.-ից՝ յուրաքանչյուր հունիսի 8-ին աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ օվկիանոսի էկոլոգիական խնդիրների, բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ, ինչպես նաև մեծացվւմ է համաշխարհային օվկիանոսի կենաբազմազանության նկատմամբ ուշադրությունը: Երկրի գրեթե 70% -ը պատված է Համաշխարհային օվկիանոսով, այն զբաղեցնում է երկրագնդի երեք քառորդ մասը: Ըստ գիտնականների՝ Համաշխարհային օվկիանոսը բաժանված է 4 մեծ օվկիանոսների՝ Ատլանտյան, Հնդկական, Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ: Կյանքն օվկիանոսում զարգացել է ցամաքում կյանքի առաջանալուց 3 միլիարդ տարի առաջ: Օվկիանոսում ամենախոր կետը Մարիանյան իջվածքն է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում: