Խոսակցությունները, թե գետնանցումներից մեկում կառուցվող շինությունը խոչընդոտում է հաշմանդամների ազատ տեղաշարժվելուն, անհիմն են


22:32 , 6 նոյեմբեր, 2012

Չեմ կարող չանդրադառնալ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան պատին բարձրացված հարցին, թե իբր Վարդանանց-Խանջյան գետնանցումում կառուցվող շինությունը խոչընդոտում է հաշմանդամների ազատ տեղաշարժվելուն: Անձամբ այսօր նկարել եմ այդ հատվածը, և նկարում էլ պարզ երևում է, որ պանդուսն առկա է, և այս անցումից օգտվող հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիները կարող են հանգիստ օգտվել։