Թուրքիայում ընթացող ընտրություններում ԵԱՀԿ դիտորդները խիստ վերահսկողության տակ են


16:00 , 7 հունիս, 2015

Թուրքիայում ընթացող ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներից մեկը իր մտահոգությունն է հայտնել, որ պատվիրակության անդամները խիստ հսկողության տակ են և նրանց քայլերն ու տեղամասեր այցելությունները լրջորեն հսկվում են ինչ-որ խնբերի կողմից: Նա նաև նշել է, որ պատվիրակությունն իր առաքելության հետ կապված բյուրոկրատական խոչընդոտների է հանդիպում: