Կազմվել են Ռուսաստանի և աշխարհի լավագույն տեսարժան վայրերի վարկանիշային ցուցակները


21:33 , 6 հունիս, 2015

Храм_Спаса_на_крови_7Mediamonitor.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգի Թափված արյան վրա փրկչի եկեղեցին գլխավորել է Ռուսաստանի տեսարժան վայրերի վարկանիշային աղյուսակը և զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը աշխարհի ամենահետաքրքիր վայրերի ցուցակում:

Բացի այդ, ուղղափառ եկեղեցին նաև զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը Եվրոպայի ամենից շատ հիացմունք առաջացնող ճարտարապետական հուշարձանների վարկանիշային աղյուսակում`զիջելով միայն Բարսելոնայում գտնվող Սուրբ Ընտանիքի, Վատիկանում գտնվող Սուրբ Պետրոսի, Միլանի տաճարներին և Փարիզի Էյֆելյան աշտարակին:

TripAdvisor-ի տարբերակով Ռուսաստանի տեսարժան վայրերի տասնյակն ունի հետևյալ տեսքը`

    1. Թափված արյան վրա փրկչի եկեղեցի, Սանկտ Պետերբուրգ
    2. Կարմիր հրապարակ, Մոսկվա
    3. Մեծ դղյակ, Պետերգոֆ
    4. Իսահակ տաճարի թանգարանային համալիր, Սանկտ Պետերբուրգ
    5. Վասիլի Երանելու տաճար, Մոսկվա
    6. Եկատերինյան դղյակ և այգի, Պուշկին
    7. Կազանյան կրեմլ, Կազան
    8. Պալատական հրապարակ, Սանկտ Պետերբուրգ
    9. Նիկոլյան տաճար, Կրոնշտադտ
    10. Դեպի Ռուսական կղզի տանող Կամուրջ, Վլադիվոստոկ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ