Սաուդյան Արաբիան ստիպված կլինի սև ոսկու շուկայում դիրքերը զիջել Իրանին


15:08 , 6 հունիս, 2015

ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո Իրանից նավթի արտահանման ծավալներն աննախադեպ կմեծանան՝ օրական շուրջ մեկ մլն բարելով: Արդյունքում, Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ) անդամ երկրների, մասնավորապես՝ Իրանի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի միջև լրջագույն մրցակցություն կարող է սկսվել, որի հավանական հետևանքներից կարող է լինել ՆԱԵԿ-ի գործունեության դադարեցումը: