Օրվա բաղադրատոմսը. սմբուկով գլանակներ


08:56 , 6 հունիս, 2015

Բաղադրությունը`

2 հատ սմբուկ
150 գրամ ապխտած միս
300 գրամ լոլիկ
150 գրամ գազար
Աղ
Բուսայուղ

Պատրաստման եղանակը`

Սմբուկը հորիզոնական կտրել 3-5 մմ հաստությամբ, 30 ր. թողնել աղաջրի մեջ, այնուհետև հանել և լվանալ։ Լոլիկները մանր կտրտել, գազարն անցկացնել քերիչով, ապխտած միսը նույնպես կտրտել։ Գազարը տապակել բուսայուղի մեջ, ավելացնել լոլիկը, աղ և թեթևակի տապակել։ Սմբուկները նույնպես տապակել բուսայուղի մեջ, դնել անձեռոցիկի վրա, որպեսզի յուղը լավ քամվի։ Սմբուկների վրա գդալով լցնել գազարի և լոլիկի խառնուրդը, այնուհետև ապխտած միսը և ռուլետի նման փաթաթել։