Դերասան Բրեդլի Կուպերը՝ տարվա ամենասեքսուալ տղամա՞րդ


15:57 , 6 նոյեմբեր, 2012

Ամերիկյան դերասան Բրեդլի Կուպերը People ամսագրի կողմից 2012 թվականի ամենասեքսուալ տղամարդը ճանաչվելու բոլոր հնարավորություններն ունի։ «Տղաների հավաքը Վեգասում» ֆիլմի աստղը նույն ցանկը գլխավորել է նաեւ 2011–ին, այդ իսկ պատճառով, հավանաբար, անակնկալի չի գա։

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, այս լուրը մամուլ է սողոսկել, քանի որ հանրահայտ պարբերականի խմբագրությունից ինչ-որ մեկն ընկերների մոտ խոսել է այդ մասին։ 
Ինքը՝ Բրեդլի Կուպերը, կարծում է, որ մոլորակի ամենագրավիչ տղամարը կարող է դառնալ շատ սերունդների կուռք ամերիկյան դերասան Ռոբերտ դե Նիրոն կամ էլ «Տղաների հավաքի» նրա խաղընկեր զգլխիչ Զաք Գալիֆիանակիսը։

Այնուամենայնիվ, Կուպերը խոստացավ երջանկությունից անպայման լաց լինել, եթե լուրը հաստատվի։

Նյութը՝ Style.news.am-ից