Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը


14:50 , 5 հունիս, 2015

ashotyan2Araratnews.am-ը գրում է.

Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը, որին մասնակցում են 44 երկրների պատվիրակություններ: Ավելի քան 30 պետությունների բարձրագույն կրթության նախարարներ առաջին անգամ հավաքվել են քննարկելու ֆրանկոֆոն երկրների համալսարաններում թվային ուսուցման զարգացման հեռանկարները:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում, կարևորելով «Ֆրանկոֆոնիա» կազմակերպության գործունեությունը որպես քաղաքակրթական արժեքների վրա հիմնված կառույց, նշել է,  որ թվային տեխնոլոգիաների զարգացումը  նոր հնարավորություններ է ստեղծում ժամանակակից և որակյալ բարձրագույն կրթության համար՝ առավել հասանելի դարձնելով այն երիտասարդության համար: Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի կրթության և գիտության նախարարի հանդիպումը Ֆրանսիայի ազգային կրթության նախարարի հետ: