Բա ասում եք՝ մարդկությունը վերացել է


22:27 , 4 հունիս, 2015

Բա ասում եք՝ մարդկությունը վերացել ա։
Ուրեմն 3 օր առաջ դրամապանակս եմ կորցնում, մեջը տենց շատ փող չի լինում, տան բանալինա ու բանկիս քարտը։ Կորցնելուց հետո մտածում եմ՝ երևի էլ հույս չկա ու մոռանում իրա մասին։ Էսօր զանգ ա գալիս Ակբա բանկից, աշխատողն ասում ա՝ ձեր քարտը գտել են, զանգել էն վրայի թվերով ճշտել՝ ումն ա, հիմա էսինչ տեղն ա, գնացեք, վերցրեք։ էլի մտածում եմ, դե երևի փողը տարել են, բայց ապրեն իրանք, որ գոնե քարտն են ուզում տան։ Գնում եմ, տեսնում քարտս, բանալին + գումարը՝ մի լումայի ճշտությամբ, մեջն ա, ասում են՝ 3 օր ա քեզ ենք ման գալիս, հազիվ գտանք։
Մի խոսքով՝ սաղ լավ ա լինելու։