Լեոնիդ Ենգիբարյան. «Պահպանե՜ք իրար, մարդի՜կ»


10:29 , 6 նոյեմբեր, 2012

Պետք չէ նեղացնել մարդուն հենց այնպես. դա շատ վտանգավոր է։ Իսկ եթե նա Մոցա՞րտն է, այն էլ դեռ ոչինչ չի գրել, նույնիսկ «Թուրքական քայլերգը»։ Դուք կնեղացնեք նրան, և նա ոչինչ էլ չի գրի։ Չի գրի առաջինը, հետո երկրորդը, և աշխարհում ավելի քիչ հրաշալի երաժշտություն կլինի, ավելի քիչ լուսավոր զգացմունքներ ու մտքեր, հետևաբար ավելի քիչ լավ մարդիկ։ Իհարկե, մեկ ուրիշին կարելի է նաև նեղացնել. չէ՞ որ ոչ բոլորն են Մոցարտ, բայց, միևնույնն է, պետք չէ, իսկ եթե հանկարծ…

Դուք այնպիսին եք, ինչպիսին նա է։
Պահպանե՜ք իրար, մարդի՜կ։