Պարզվում է` մենք ավելի զարգացած ու հարուստ երկիր ենք, քան ԱՄՆ-ն


00:12 , 6 նոյեմբեր, 2012

Եթե մեզ մոտ ամենամեծ դրամային կուպյուրան 100 000-ն ա (ուղղեք, եթե սխալվում եմ), ու ընտրությունների ժամանակ ամենաընդունված ընտրակաշառքի տարիֆը 10 000 դրամ էր, այսինքն` ամենամեծ կուպյուրայից 10 անգամ պակաս, հետևաբար՝ ԱՄՆ-ում նույն ընտրակաշառքը պետք ա կազմի իրանց մենամեծ կուպյուրայից` 100 դոլարից 10 անգամ պակաս, այսինքն 10 դոլար, որը մի քիչ է ավել 4000 դրամից... Ստացվում ա, որ մեր ընտրակաշառքները մոտ 2,5 անգամ ավել են աշխարհի գերհզոր պետություն ԱՄՆ-ում պոտենցիալ տրվելիք ընտրակաշառքից... Դուրս ա գալիս, որ մենք ավելի զարագացած ու հարուստ երկիր ենք, քան ԱՄՆ-ն... Այ սենց համեմատականներ պետք ա անցկացվեն մեր ու արևմուտքի միջև, հարգելի վարչապետ. համ էլ դուք շահող դուրս կգաք նման համեմատությունից.. Մի քիչ էլ ֆայմեք էլի, այ մարդ, հո ամեն ինչը մանրակրկիտ չե՞մ բացատրելու...)))