Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսին կարող է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ


12:23 , 3 հունիս, 2015

Եգիպտական պարբերականներից մեկը գրել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի` Թուրքիայի քաղաքացիություն ստանալու հավանականության մասին: Պարբերականը նշել է, որ քաղաքացիություն ստանալով` Մուրսին կարող է արտահանձնվել Թուրքիային և եգիպտական օրենսդրության համաձայն նաև ազատվել մահապատժից: Օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ մահապատժի որոշումները կարող են չեղյալ համարվել դատարանի որոշմամբ: Եգիպտական դատական պրակտիկայում նման նախադեպեր նախկինում եղել են: Թուրքիան նաև ակտիվ է ամեն կերպ Մուրսիին Թուրքիա փոխադրելու հարցում: