Երբ եկեղեցին հայտնվում է քննադատության թիրախում, միանգամից բարձրացվում է «աղանդների» խնդիրը


17:49 , 2 հունիս, 2015

Մի հետաքրքիր օրինաչություն, որը տարիներ ի վեր նկատվում է, երբ եկեղեցին հայտնվում է հանրային քննադատության թիրախում, միանգամից մամուլը լցվում է «աղանդների» վտանգի մասին նյութերով: Եկեղեցաշինության կապակցությամբ եկեղեցուն քննադատող նյութերը օրերս շատացել էին և միանգամից հայտնվեցին նյութեր «աղանդների» վտանգավորության մասին: Պատճառը կարծես թե պարզ է: Եկեղեցին իր հանրային պիտանելության որևէ այլ կոնցեպցիա չի կարողանում առաջ քաշել, քան «աղանդների» դեմ պայքարը, որն իր այսօրվա գոյության միակ «փաստարկն» է մնացել: Բնականաբար, երբ եկեղեցին հայտնվում է քննադատության թիրախում, միանգամից բարձրացվում է «աղանդների» խնդիրը: Սակայն որքա՞ն ժամանակ կաշխատի այդ պաշտպանական տակտիկան: