«Մարիլա» ընկերության մածունի և կաթի մեջ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել


12:42 , 2 հունիս, 2015

«Մարիլա» ընկերության կաթնամթերքում, մասնավորապես՝ մածունում և պաստերացված կաթում, հայտնաբերվել են խախտումներ. մածունում` աղիքային ցուպիկ, իսկ կաթում՝ աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ: Մոտ երկու շաբաթ առաջ բարեկամուհուս ընտանիքի անդամների մոտ նկատվել էր թույլ թունավորում՝ մեծերի մոտ փորի թուլություն, իսկ երեխան փսխել էր: Բժիշկ հարևանը, տեղեկանալով, թե ինչ մթերք են օգտագործել, կարծիք էր հայտնել, որ հավանաբար թունավորման պատճառը կաթնամթերքն է: 
Հաշվի առնելով, որ ռեգուլյար օգտագործում են նույն կաթնամթերքը, հաջորդ օրը նույն խանութից գնում են միևնույն կաթն ու մածունը և հանձնում փորձաքննության: Փորձաքննության արդյունքում պարզվում է, որ առկա է ԱՑԽՄ, որն, ըստ մասնագետների, կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի խանգարում: 
Հ.Գ.
Ստացվում է, որ մենք թունավորվում ենք մթերքի պատճառով, բայց մտածում ենք, թե մրսել ենք։ Փորի թուլությունն ու փսխումը թունավորման թույլ դրսևորումներ են: