Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդասիրության դրսևորում է


19:41 , 1 հունիս, 2015

ԵԺԿ Քաղաքական համաժողովի իմ ելույթում նախ շնորհակալություն հայտնեցի ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին և Քաղաքական համաժողովին Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու և մարտ ամսին աննախադեպ գնահատականներով և ձևակերպումներով Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման բանաձև ընդունելու համար:

ԵԺԿ-Ն, լինելով Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը, իր ջանքերով նոր լիցք և թարմություն հաղորդեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, նպաստելով խնդրի պատշաճ արծարծմանը ինչպես Եվրախորհրդարանում, այնպես էլ ազգային խորհրդարաններում:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եվրոպական արժեքներին հետամուտ լինելու, մարդասիրության և ժողովրդավարության բարձրագույն դրսևորումներից է: