27-ամյա բրազիլացի մոդելը մահացել է լիպոսակցիայի ժամանակ (Video)


15:24 , 5 նոյեմբեր, 2012

27-այա մոդել Պամելա Նասիմենկոն հերթական գեղեցկության զոհը դարձավ Սան Պաուլոյի ամենաթանկարժեք մասնավոր կլինիկաներից մեկում:
Նրա սիրտը կանգ էր առել վիրահատության ժամանակ, տեղեկացնում է «Комсомольская правда» թերթը:
Միջադեպի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել և չի բացառվում, որ հայտնի կլինիկայի վիրաբույժը կձերբակալվի:
Պամելա Նասիմենտոն բավականին հայտնի էր Բրազիլիայում: Պամելան մի քանի հայտնի հեռուստաալիքների եթերում ծրագրեր էր վարում: