Ո՞վ է ասում՝ դիպլոմ չունեմ...


04:35 , 1 հունիս, 2015

Ոչ պետական բուհերը նորանկախ Հայաստանում մի կարևոր առաքելություն ունեն, դիպլոմավորում են բոլոր այն պաշտոնյաներին, որոնք ժամանակին կրթություն ստանալու ցանկություն չեն ունեցել, բայց դե բարձր պաշտոնի հետ պիտի մի խուճուճ-մուճուճ, հնչեղ, ժամանակակից դրսևորումներով կրթություն լինի, չէ՞, սլավոնական, իվանտեևյան, հարավային, հյուսիսային... Սրանցից մեկը մի օր հարցազրույցի ժամանակ չէր հիշում՝ ինչ է ավարտել, ես հուշեցի, որովհետև մինչև հարցազրույցը կենսագրությունը կարդացել էի։ Դե սրանց դիպլոմների մոտ էլ մեր խեղճ մանկավարժականի դիպլոմն ի՞նչ է, որ... Բա գիշեր ու զօր սովորես, ծույլիկներին վերևից նայես՝ չիմանալով, որ վաղը գլխիդ ղեկավար ու եսիմ ինչ են դառնալու։ «Կեղնի՞ մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է ըսպես ծուռ...»