Երաժշտական ասպարեզում հայտնվելուց ի վեր Նիքի Մինաժն արագորեն հռչակ ձեռք բերեց և սեքս խորհրդանիշ դարձավ։ 32-ամյա աստղին հաճախ մեղադրում են անճաշակ ու գռեհիկ բեմական կերպար ունենալու մեջ, սակայն հենց այդ գռեհիկ կերպարն էլ նրա այցեքարտն է հանդիսանում։ Շատերը նրա համերգին գնում են ոչ թե գեղեցիկ կատարումներ ու շոու վայելելու, այլ նրա բարեմասնություններին նայելու համար։ Երեկ նա որոշել էր մտովի վերադառնալ մանկության գիրկ ու սոցցանցում կիսվել էր իր մանկական լուսանկարով։ Օնիկա Տանյա Մարայը՝ նույն ինքը Նիքի Մինաժը, լուսանկարին կից կատարել էր հետևյալ գրառումը. «Հետևե՛ք ձեր երազանքներին»։ Այս լուսանկարում նա պատկերված է առանց դիմահարդարման, սակայն նրա հոնքերը դեռևս այդ տարիքից հանած էին, եղունգները՝ երկար, սանրվածքը՝ թիթիզ։ Այնուաամենայնիվ, համեմատած Նիքի Մինաժի հետ՝ Տանյան համեստ գեղջկուհի է հիշեցնում։ Նիքի Մինաժն ավելի շատ փորձում է իր գայթակղիչ կերպարով ու բարեմասնություններով ուշադրություն գրավել, քան վոկալ տվյալներով։
Նիքին սիրեցյալի հետ
Նիքին մանկության տարիներին