Մերկելը կողմ է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի մասին համաձայնագրի արագ ստորագրմանը


12:42 , 30 մայիս, 2015

merkel-evropi-5703Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հօգուտ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների ոլորտում գործընկերության մասին Անդրատլանտյան համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին Մերկելը հայտարարել է Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում:

Մերկելն ընդգծել է, որ ակնկալում է համաձայնագրի վավերացում մինչև 2017թ.:

Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ ԱՄՆ-ը Գերմանիայի կարևոր առևտրային գործընկերն է: