Արթուր Աբրահամը և Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են. ֆոտոշարք


10:39 , 30 մայիս, 2015

Նախօրեին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հետ:
Արթուր Աբրահամն իր քաջալերանքն է փոխանցել և հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին այսօր` մայիսի 30-ին կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակիչ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղում:
Ֆուտբոլիստներն իրենց հերթին հաղթանակ են ցանկացել հայ բռնցքամարտիկին հուլիսի 18-ին նախանշված մենամարտում: