Նոր Զելանդիայի Կարդոնա կոչվող վայրում կա բավական գրավիչ մի ցանկապատ` հազարավոր կրծկալներով, որոնք ասես դրոշակներ ծածանվում են քամու տակ։
Տեսարանը սովորականներից չէ, անհասկանալի է և հետաքրքիր, այդ իսկ պատճառով ցանկապատը դարձել է զբոսաշրջային տեսարժան վայր։
Ամեն ինչ սկսվեց հեռավոր 1999 թ.–ին, երբ, համաձայն տեղի լեգենդի, 4 կին բարում Սուրբ Ծնունդը նշելուց հետո առավոտյան դուրս եկան և իրենց կրծկալները կախեցին այս ցանկապատից։
Ծածանվող ներքնազգեստի տեսարանը շատերին զվարճալի թվաց և ոգեշնչեց մյուս կանանց։ Մեկ տարվա ընթացքում ևս 60 նոր կրծկալ հայտնվեց այնտեղ։
Ներքնազգեստների ցանկապատի համբավը գնալով աճում էր, և այսօր յուրաքանչյուր նոր ժամանած զբոսաշրջիկ իր պարտքն էր համարում լրացնել այդ հավաքածուն։
Այն այսօր բավական հայտնի է, և ավելի քան 1000 կրծկալ կա դրա վրա։