Աշխարհի ամենասեքսուալ կինն ամուսնացել է


20:15 , 29 մայիս, 2015

Ladynews.am-ը գրում է.

Աշխարհի ամենասեքսուալ կինը՝ բրիտանուհի Միշել Քիգանն այսուհետ ամուսնացած է։ 27-ամյա գեղեցկուհին, ով ամենասեքսուալն է ճանաչվել FHM տղամարդկանց ամսագրի հարցման արդյունքներով, ամուսնական ամուր հանգույցով իրեն կապել է բրիտանական ռեալիթի-շոուի աստղ Մարկ Րայթի հետ։

Ըստ լուրերի՝ նորապսակները հարսանեկան արարողության համար ծախսել են մեկ միլիոն ֆունտ սթեռլինգ (ավելի քան 1,5 միլիոն դոլար)։

Պապարացիները դեռևս չունեն հարսի ու նրա զգեստի և ոչ մի լուսանկար, քանի որ Քիգանը և Րայթը հրատարակություններից մեկի հետ պայմանագիր են կնքել՝ իրենց հարսանիքի լուսանկարները բացառիկ իրավունքով տրամադրելու համար։

Մինչ հարաբերությունների պաշտոնականացումը Միշելը և Մարկը համդիպում էին երեք տարի։

600x580

600x580

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ