Հայաստանի միջազգային պահուստներն ապրիլին աճել են 4.3 մլն դոլարով


15:20 , 29 մայիս, 2015

Hetq.am-ը գրում է.

Այս տարվա ապրիլի դրությամբ Հայաստանի  համախառն միջազգային պահուստները կազմել են  1.4958 մլրդ դոլար: Մարտի ցուցանիշի համեմատ  այն աճել է 4.3 մլն դոլարով կամ 0.28%-ով:

Ընդ որում՝ ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 1.4951 մլրդ դոլար, իսկ ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR)՝ 0.7 մլն դոլար։ Այդ մասին վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։