Աստված «բարերարների» մեղքերին ավելի շուտ թողություն կտա, եթե եկեղեցու փոխարեն արտադրամաս բացեն


01:05 , 29 մայիս, 2015

Այսօր հերթական եկեղեցին կառուցվեց... Ատեք ինձ, հայհոյեք, որքան կուզեք բայց, միևնույն է, ես շարունակում եմ համոզված մնալ, որ եթե ամեն նոր կառուցվող եկեղեցու փոխարեն վերանորոգվի հինը, և մի փոքրիկ արտադրամաս բացվի, որը մի քանի նոր աշխատատեղի հնարավորություն կստեղծի, մի քանի մարդ էլ սեփական աշխատանքով օրվա հացի գումար կվաստակի, էլ չեմ խոսում տեղական արտադրությունը խթանելու, տնտեսությանն օգուտ տալու մասին, Աստված այդ «բարերարների» մեղքերին ավելի շուտ թողություն կտա, ավելի գոհ կմնա դրանից, քան ամիսը մեկ կառուցվող եկեղեցիներից...