Բարդ ծրագրավորմամբ ռոբոտ–հետույքն օգնում է ուսանողներին քննություններ հանձնել (լուսանկարներ)


00:17 , 29 մայիս, 2015

Ծանոթացեք, սա Պատրիկն է: Նա ռոբոտ–հետույք է։ Մինչ դուք կսկսեք կատակել այս թեմայով, շտապենք ասել, որ Պատրիկը շատ կարևոր խնդիր է լուծում։ Նա օգնում է ապագա բժիշկներին հանձնել պրակտոլոգիայի քննությունները։ Այս զարմանալի ռոբոտի միջոցով բժիշկները կարող են ճիշտ գնահատել, թե իրենց ուսանողներն ինչն են սխալ անում։

Ահա և Պատրիկը, նա անհամբերությամբ սպասում է բժշկի մոտ հետազոտմանը։

20152705193613

Ահա բուն գործընթացը

20152705193614

Պատրիկի դիզայները՝ բժիշկ Բենջամին Լոքը, նշում է, որ ռոբոտն ուղղակի հետույք չէ, այլ բարդ մի ծրագիր, որն իրական հիվանդին է մարմնավորում։ Նա ծրագրավորված է այնպես, որ հետազոտման ընթացքում հուզվում և լարվում է սովորական մարդու պես։ Իսկ քննության ընթացքում ուսանողները նրան պետք է սփոփիչ խոսքեր ասեն։

Նա օգնում է ուսանողներին ազատվել այն ամոթի զգացողությունից, որը կարող է հետագայում վնասել հիվանդին։