Մետամորֆոզը (փոխակերպությունը) կենդանի օրգանիզմների զարգացման ընթացքում դրսևորած կենսակերպի խիստ փոփոխություններն են ու նոր որակների ձեռքբերումը:
Տհաճ արտաքին ունեցող թրթուրը կերպարանափոխվում է` վերածվելով թիթեռի: «Die Verwandlung»-ում գրասենյակային աշխատող Գեորգի Սամսան վերածվում է ուտիճի: Մեծ պոտենցիալ ունեցող, անկախության տարիներին փայլող երիտասարդը վերածվում է տեռորիստի:
Տղամարդու և կնոջ սիրախաղից ու հեշտանքներից, ինը ամսվա պայքարներից հետո սերը փոխակերպվում է` դառնալով մարդ:
Ուղեղի նեյրոններում ծագած միտքը փոխակերպվում է` դառնալով Սֆինքս, Մոնա Լիզա, Աստվածային կատակերգություն, Ֆաուստ, թնդանոթ, կիսահաղորդիչ, ինքնաթիռ, հերոին, երաժշտություն, Iphone, գույներ...
Մետամորֆոզը հիմնական դրսևորումն է տիեզերքում, միակ իրական միստիկան ու հրաշքը...