Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը։ Այն գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նրան հաջորդում են ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդան։
Ցուցակում ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը, իսկ կոլումբիացի Շակիրան միայն 81-րդն է։