Էլեկտրոնային ծխախոտը պայթել էր ծխելու ժամանակ (լուսանկարներ 16+)


05:06 , 28 մայիս, 2015

Էլեկտրոնային ծխախոտների օգտագործումը, իսկ ավելի ճիշտ՝ նիկոտինի չափաբաժին պարունակող գոլորշու կուլ տալը կամ նույն ինքը՝ վայփինգը, բավական տարածված երևույթ է վերջին շրջանում։ Շատ ծխողներ հակված են կարծելու, որ դա ավելի քիչ վնաս է հասցնում օրգանիզմին, քան բնական ծխախոտը։ Գուցե, բայց մի փոքրիկ թերություն ունի այս սրաքը. այն մարտկոցով է և դրա պայթելու դեպքում վնասվածքները կարող են անկանխատեսելի լինել։

Նման մի բան պատահեց այս խեղճի հետ, երբ գոլորշին ծխելիս ծխախոտի մարտկոցը պայթեց, և հալված պլաստմասը, գոլորշու տաք շիթն ու ատոմայզերի լիցքավորիչը հայտնվեցին նրա բերանի խոռոչում։