Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է


00:05 , 28 մայիս, 2015

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է: 1918թ.-ի մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, ընդունեց հռչակագիրը: Հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որտեղ հայ ժողովուրդը գեներալ Մովսես Սիլիկյանի, Դրաստամատ Կանայանի և այլ հրամանատարների գլխավորությամբ հակահարված է հասցնում առաջացող թուրք զավթիչներին: Հերոսամարտեր, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել շուրջ 6 դար առաջ կորցրած պետականությունը: Ճիշտ է, առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ` մինչև 1920թ.-ը, սակայն նրա դերն անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։