«Բա գնացիք միտինգ, ի՞նչ փոխվավ» հարցն ամենաանասնականն է, որ լսել եմ կյանքումս


23:21 , 27 մայիս, 2015

Ամենաանասնական հարցը, որ ես լսել եմ կյանքումս, էդ հետևյալն ա. «բա գնացիք միտինգ, ի՞նչ փոխվավ»: Փոխվավ-չփոխվավ, համենայդեպս ձեր նման տունը վեր ընգած չենք: Չնայած, չէ՞ որ դուք չնաշխարհիկ վեհ գործերով եք զբաղված, և նման «անիմաստություններին» մասնակցելը ձեզ պալոժ չի:

Բացարձակապես միտք չունեմ ոչ ոքի վիրավորելու, բայց վերը նշածս հարցի նման հարցեր տվողները թող հասկանան, որ էդ հարցերը մեզ` «պարապներիս» համար այլ կարգի վիրավորական են: