29-ամյա Թես Հոլիդեյը, ում իրական անունը Ռայան է, մոտ 130 կգ է կշռում։ Նա համարվում է աշխարհի ամենագեր մոդելը։ Բոլորն ասում էին, որ նա չափազանց գեր ու կարճահասակ է մոդել դառնալու համար, սակայն նա որոշեց կոտրել կարծրատիպերը։
Թեսի տատիկը վերջերս պատմել է, թե ինչ մղձավանջի միջով է անցել նա հռչակի հասնելուց առաջ։ Թեսի մանկությունը սարսափ կինոնկար է հիշեցնում։ Նրա մայր Բեթը և Հայր Դուգը հաճախ էին վիճում։ Թեսի հայրն ընտանիքին ստիպում էր տնից տուն տեղափոխվել։
Մի քանի տարվա մեջ նրանք առնվազն 60 անգամ տեղափոխվել էին։ Թեսն ու նրա եղբայր Թեդը փոքր երեխաներ էին, երբ նրանց ծնողներն ի վերջո ամուսնալուծվեցին։ Ամուսնալուծությունից հետո Բեթն սկսեց հանդիպել մի աննորմալի հետ, ով մի օր հայտնվեց Բեթի տանը ու երկու անգամ կրակեց նրա գլխին։
Բեթն ու Դուգը
Այդ ժամանակ երեխաներն իրենց հոր հետ էին և բարեբախտաբար չտեսան այդ սարսափելի տեսարանը։ Թեսն ընդամենը ինը տարեկան էր, իսկ նրա եղբայրը՝ 8։ Բեթը 5 ժամ շարունակ ընկած մնաց գետնին, իսկ երբ նրան հիվանդանոց տեղափոխեցին, պարզվեց, որ նա գամված է մնալու անվասայլակին։
Թեսն ու որդին Դիսնեյլենդում
Երբ Բեթի հարազատներն իմացան ու գնացին հիվանդանոց, նրա բոյֆրենդն այնտեղ էր ու նստած արտասվում էր։ Ո՛չ հարազատների, ո՛չ երեխաների մտքով չէր անցնում, որ հենց նա է կրակել Բեթին, սակայն մեկ շաբաթ անց նրան ձերբակալեցին սպանության փորձ կատարելու համար։
Թեսը տատիկի ու պապիկի հետ
Մի քանի ամիս ֆիզեոթերապիա անցնելուց հետո նա կամաց-կամաց սկսեց քայլել, սակայն մինչ օրս էլ սարսափելի ցավեր է ունենում պարանոցի հատվածում։ Սկզբնական շրջանում նրա մոտ ամեն ինչից ֆոբիա էր, և Թեսն ու նրա եղբայրը շատ դժվարությունների միջով անցան իրենց մոր անհաջող սիրավեպի պատճառով։ Ցավոք, դա վերջին անհաջող սիրավեպը չէր։
Թեսն ու նրա եղբայրը մայրիկի հետ
Որոշ ժամանակ անց Բեթը մի նոր ընկեր գտավ ու ամուսնացավ նրա հետ։ Թեսը յոլա չէր գնում խորթ հոր հետ։ Բացի այդ՝ դպրոցում աղջկան անընդհատ ծաղրում էին ավելորդ քաշի պատճառով, իսկ ավելորդ կիլոգրամները սկսեցին կուտակվել մայրիկի վրա կատարված մահափորձից հետո։ Դա իսկական սթրես էր Թեսի համար, և նա իբրև սթրեսը հաղթահարելու եղանակ ընտրեց ուտելը։ Թեսը 14 տարեկան էր, երբ մայրը բաժանվեց իր հերթական անհաջող զուգընկերոջից։
Թեսը կրտսեր եղբոր հետ
Թեսը որոշեց մեկուսանալ իր հասակակիցներից վերջիններիս ծաղրուծանակի պատճառով։ Թեպետ նա պարփակված երեխա էր, նա շատ մեծ կարծիք ուներ իր մասին։ Նա ավելի շատ նորաձևությամբ էր հետաքրքրվում, քան իր դասերով։
Թեսն իր ութերորդ տարեդարձին
17 տարեկանում նա դուրս մնաց ավագ դպրոցից, իսկ 20 տարեկանում տղա ունեցավ մի մարդուց, ով ներկայումս կապ չի պահպանում հարազատ երեխայի հետ։ Խոսելով իր մանկության խնդիրների մասին՝ աշխարհի ամենագեր մոդելն ասել է.
Դու կամ գտնում ես դրանք հաղթահարելու տարբերակ, կամ թույլ ես տալիս, որ դրանք քայքայեն կյանքդ։
Թեսն ու իր որդին
Թեսը ցանկանում էր բարեկեցիկ կյանք ապահովել իր երեխայի համար, ով այժմ արդեն 9 տարեկան է։ Այդ նպատակով նա ճանապարհ ընկավ Սիեթլ, այնուհետև Լոս Անջելոս։ Լոսում նա մի մոդելային գործակալության հետ պայմանագիր կնքեց։ Ավելի ուշ Թեսն էջ բացեց «Instagram»-ում ու սկսեց իր պրոֆեսիոնալ լուսանկարները տեղադրել այնտեղ։
Թեսն ու նրա ներկայիս ամուսինը
«Heavy» շոուի պրոդյուսերը բացահայտեց նրան սոցիալական մեդիայի միջոցով ու հրավիրեց նրան իր ծրագրին մասնակցելու։ Դրանից հետո նա հայտնի դարձավ, ու առաջարկները հետևեցին մեկը մյուսին։
Թե՛ Թեսը, թե՛ ամուսինը դաջվածքների սիրահար են
Նրա անձնական կյանքում ևս ամեն ինչ հարթվեց, ու նա կրկին ամուսնացավ։ Նրա ֆեյսբուքյան էջն այսօր 820,000 լայք ունի, իսկ ինստագրամյան էջը՝ 600,000 հետևորդ։ Նրան հաջողվեց կոտրել մոդելային արտաքինի մասին կարծրատիպերը և իրականացնել իր ամենախենթ երազանքը։