Սոֆյա Ռիչին դեռևս մանկուց էր երազում աստղային կարիերայի մասին։ Նա ծնվել ու մեծացել է Լոնդոնում՝ հայտնի երգիչ Լիոնել Ռիչիի ընտանիիքում։ Ներկայումս Սոֆյան 16 տարեկան է, սակայն նա արդեն հասցրել է համագործակցել այնպիսի հեղինակավոր մոդելային գործակալության հետ, ինչպիսին է «Select Model Management»-ը։
Այս գործակալության մոդելներից են Իրինա Շեյքը, Ջեսիկա Հարթը և այլք։ Շուտով Սոֆյան կհայտնվի «ASOS» ամսագրի շապիկին այնպիսի հռչակավոր մոդելների հետ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանի քույր Քենդալը, Քեյթ Մոսի քույր Լոթին և Ջուդ Լոուի որդի Ռաֆերին։ Վերջերս տված հարցազրույցներից մեկի ընթացքում Սոֆյան նշել է.
Հիմա ես զբաղվում եմ գլխավորապես մոդելային գործունեությամբ։ «Vogue»-ում հայտնվելը մեծ նպատակ է ինձ համար։ Հուսով եմ՝ իմ բնավորությունը կստիպի մարդկանց տեսնել ավելին, քան սոսկ այն, որ ես 1.95 մետր չեմ։
Սոֆյան օրինակ է վերցնում իր ավագ քույր Նիկոլից, ով ոճի խորհրդանիշ է համարվում նորաձևության արդյունաբերության մեջ։ Նա ցանկանում է բացի մոդելային գործունեությունից զբաղվել նաև զանազան հագուստների մոդելավորմամբ և ստեղծել սեփական հավաքածուն։
Սոֆյան խոստովանել է, որ մանկության տարիներին տղայական է եղել, սակայն հետագայում իր մոտ ավագ քրոջը նմանվելու ցանկություն է առաջացել։ Այնուամենայնիվ, Նիկոլը սովորեցրել է նրան լինել այնպիսին, ինչպիսին ինքը կա ու հավատարիմ մնալ սեփական ոճին։
Սոֆյան |
Նիկոլը |
Սոֆյան հասցրել է որոշակի հաջողություններ ունենալ մոդելային ասպարեզում, թեպետ իր առաջին քայլերն է անում մոդելային աշխարհում։ Վերջերս նա կարողացավ կամեո ստանալ Սամանտա Ռոնսոնի տեսահոլովակում, սակայն լավագույն առաջարկները դեռևս առջևում են։ Նա աստղային ծանոթությունների լայն շրջանակ ունի և Մայքլ Ջեքսոնի դուստր Փերիզի լավագույն ընկերուհին է։
Թվում է, թե այս աղջիկը ցանկանում է գերազանցել Քենդալ Ջենների ռեկորդը։ Այնուամենայնիվ, նա լավ հարաբերությունների մեջ է թե՛ Քենդալի, թե՛ Քայլիի հետ և հաճախ նրանց հետ միասին դուրս է գալիս գնումների։
Քայլին ու Քենդալը