Araratnews.am-ը գրում է.
Գեղեցիկ ու երկար թարթիչները շատերի համար երազանք են: Բայց դրա համար պարտադիր չէ արհեստական միջոցների դիմել:
Առատ ու գեղեցիկ թարթիչներ ունենալը անիրականալի երազանք չէ: Դրա համար կան շատ մատչելի միջոցներ, օրինակ`
1.երիցուկը.սա թերևս ամենաէժան ու հասարակ միջոցն է: Դրա համար պետք է 1 լ եռման ջրին ավելացնել 2 թ.գդալ երիցուկի չոր հումք, եռացնել 5 րոպե, ապա թրմել 10 րոպե ու հովանալուց հետո թրջոցներ անել: Ի դեպ, այս միջոցը ոչ միայն թարթիչները կամրացնի, այլև աչքերի բորբոքման ու հոգնածության դեմ պայքարի հրաշալի միջոց է:
2.Զեյթունի ձեթ. մաքուր խոզանակը թաթախել զեյթունի ձեթի մեջ ու քսել թարթիչներին: Սակայն, պետք է մեծ զգուշությամբ անել, որ ձեթն աչքի մեջ չլցվի: Այս միջոցը ոչ միայն կամրացնի, այլև կխտացնի թարթիչները:
3.Նուշի յուղ.օգնում է ամրացնելու թարթիչները: Կիրառվում է նույն կերպ, ինչ զեյթունի ձեթը:
4. Գերչակի յուղ.սա ոչ միայն թարթիչներին, այլև կոպերին կարելի է քսել, որպես մաշկի տոնուսը բարձրացնող միջոց:
Բոլոր այս միջոցները հրաշալի են նաև մազերի որակի բարելավման իմաստով:
5.Հալվեի հյութը А վիտամինի հետ նույնպես լավագույն միջոցներից է. դրա համար պետք է 1 ճ.գդալ գերչակի յուղին ավելացնել 1 թ.գդալ հալվեի հյութ ու մի քանի կաթիլ Аվիտամին: Խառնուրդը քսել թարթիչներին քնելուց մի քանի ժամ առաջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ