Ռեկտորների ընտրություններ՝ բուհերում. Սպասե՞լ փոփոխություններ


10:40 , 27 մայիս, 2015

Ռեկտորների ընտրություններ՝ բուհերում. Սպասե՞լ փոփոխություններPanorama.am-ը գրում է.

Հունիսին Երևանի պետական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական  և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններում կայանալու են ռեկտորի ընտրություններ: 

Երևանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմումներ ընդունվում են մայիսի 5-ից մինչև հունիսի 9-ը: Panorama.am-ի հետ զրույցում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանն ասաց, որ չի կարող ասել, թե այսօրվա դրությամբ քանի դիմում է ներկայացվել, քանի որ, ըստ ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգի, նման տեղեկատվություն կարող են տրամարդել միայն հայտերի ընդունման ավարտի հաջորդ օրը:
Մրցույթը տեղի կունենա հունիսի 19-ին:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտերն ընդունվում են մայիսի 7-ից մինչև հունիսի 8-ը: Համալսարանից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ արդեն երկու հայտ կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ