Չինաստանում պեղումների վայրում ձերբակալվել են 175 կողոպտիչներ


10:08 , 27 մայիս, 2015

c1_574435_150527115625_620x413իշխանությունները 175 կողոպտիչների են ձերբակալել, ովքեր գործունեություն են ծավալել Լյաոնին մարզում նեոլիթան դարաշրջանի հնագիտական պեղումների տարածքում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Հատուկ գործողության ընթացքում առգրավվել է 1168 մշակութային մասունք։ Դրանց արժեքը գնահատվում է 80 մլն դոլար։

Նշվում է, որ կողոպտիչներն աշխատել են 10 հոգանոց խմբերով, ովքեր պատասխանատու են եղել ողջ շղթայի համար՝ «արդյունահանումից» մինչ սև շուկայում իրացում։