ԲՀԿ-ի մասին մտորելու փոխարեն ձեր կողմից կազմակերպած միջոցառումների հետևանքով տուժած մարդկանց մասին մտածեք


13:31 , 3 նոյեմբեր, 2012

Շատ հետաքրքիր է, որ Կարեն Ավագյանին այս շաբաթ օրով կրկին հանգիստ չի տալիս ԲՀԿ-ի հասցեին <<ցնցող>> մտորումներ անելու ցանկությունը, հիմա էլ անհանգստանում է, թե Նաիրա Զոհրաբյանը ինչ է ներկայացնելու ԵԽԽՎ-ում:
Խորհուրդ կտամ առաջին հերթին անհանգստանալ ձեր կողմից կազմակերպած միջոցառումների հետևանքով տուժած մարդկանց մասին:

P.S Հարցնենք նաև Կարեն Ավագյանին, թե ինչ գումարներով է նա իր ընտանիքով շրջագայում Եվրոպական երկրներով, եթե իր հայտարարագրում նշված Է 0.000$ : Կարծում եմ Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամում ԱԱԾ կողմից լուրջ ստուգումներ անցկացնելու կարիք կա: