Ռուսաստանում դադարեցվելու է Coca-Cola Light վաճառքը


06:57 , 27 մայիս, 2015

Fact.am–ը գրում է.

coca-cola_cans

The Coca-Cola Company կդադարեցնի Coca-Cola Light  վաճառքը Ռուսաստանում եւ փոխարենը ներքին շուկա կմտցնի այլ ցածր կալորիականությամբ ըմպելիք–Coca-Cola Zero միջազգային բրենդը: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»:

Ինչպես թերթին է հաղորդել ընկերության մամուլի քարտուղար Վլադիմիր Կրչավցովը, Coca-Cola Light  Ռուսաստանում այլեւս չի արտադրվում:  «Դիկսի» խանութների ցանցը ավելացրել է, որ մնացած Coca-Cola  Light   այժմ վաճառվում է, իսկ նոր արտադրանքը արդեն մի քանի օր է խանութներում առկա է:

Ինչպես հաղորդում են, The Coca-Cola Company-ին նոր արտադրանքով հույս ունի բարձրացնել ռուսական շուկայում   Coca-Cola-ի ամբողջ ապրանքանիշի վաճառքի ծավալները: