21-ամյա Զենան իր 30–ամյա ընկերոջը` Նաթան Ռիելին, իսկական ռոմանտիկ է համարում։ Այս տղան իրոք գիտի, թե ինչպես գրավիել աղջկա սիրտը, և դրա համար նրան հարկավոր չեն ծաղիկներ, կոնֆետներ կամ այլ նվերներ։ Վերջերս այս զույգը սարսափեցրեց Facebook-ի օգտատերերին իրենց լուսանկարներով, որտեղ Նաթանը զբոսանքի էր դուրս բերել ընկերուհուն։ Լուսանկարներն արված էին Նյու Յորքի առևտրի կենտրոններից մեկում։ Զենան իրեն «Նաթանի շունիկ» է կոչում, ավելին` ունի շան համար անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, ներառյալ վանդակ, որտեղ աղջիկը պարբերաբար քնում է։ Անձամբ աղջկա խոսքերով` շան կապն ավելի ռոմանտիկ աքսեսուար է, քան ամուսնական մատանին։