Հոմոֆոբիա ասվածը մտացածին բան է, որը հորինել են քարոզչական նպատակներով


21:41 , 26 մայիս, 2015

Ակադեմիական գիտություն ասվածը նոր բան չէ ու միշտ էլ եղել է, բայց այնպես չէ, որ ակադեմիական գիտությունը միշտ ու բոլոր հարցերում իրավացի է եղել ու նույնիսկ գիտական սկզբունքներին է հավատարիմ եղել։ Սրանից մի 600 տարի առաջ Եվրոպայում համոզված էին, որ աշխարհը ողորկ է, ու դա ակադեմիական գիտության տեսակետն էր այն ժամանակվա։ Դա նրանից չէ, որ գիտությունն էր վատը, այլ որովհետև ոլորտները թույլ էին ուսումնասիրված։ Ժամանակակից ակադեմիական գիտության ամենաերիտասարդ ճյուղերից մեկն էլ հոգեբանությունն է, որը՝ որպես ինքնուրույն դիսցիպլին, դեռ երկու դարի պատմություն էլ չունի։

Ինչո՞ւ եմ սա ասում. այսօր շատ «թրենդային» հարցերում, այդ թվում նաև սեռական փոքրամասնություններին վերաբերող, հղում են անում հոգեբանություն և հոգեբուժություն գիտություններին և դրա առանձին դպրոցների ու կոնգլոմերատների վրա, ինչպես նաև կիրառում են տերմինոլոգիա, որը հոգեբանությունից է, բայց հոգեբանության հետ կապ չունի։ Օրինակ՝ ֆոբիաներից ամենահայտնիների շարքում են, ասենք, քսենոֆոբիան ու հոմոֆոբիան։ Իսկ դուք գիտե՞ք, որ հոգեբանա-հոգեբուժական տեսանկյունից դրանք, կարելի է ասել, ոչ մի աղերս չունեն ֆոբիաների հետ ու նույնիսկ հոգեբանների ու հոգեբույժների կողմից չեն առաջ քաշվել։

Որպեսզի հանրամատչելի ու հնարավորինս հասկանալի կերպ բացատրեմ ձեզ, բերեք մաքսիմալ «ժողովրդական» լեզվով ու պարզեցված բացատրեմ։ Դասական ֆոբիաներին միավորող ընդհանուր բան կա՝ իռացիոնալ վախ, որը կարող է նաև խուճապային տրամադրություններով զուգակցվել։ Օրինակ՝ փակ տարածություններից ֆոբիա ունեցողները՝ կլաուստրաֆոբները, իրար են խառնվում, վախի և խուճապի նոպաներ են ունենում, երբ հայտնվում են վերելակում։ Դա ֆոբիա է ու ունի պրոֆիլակտիկայի ու բուժման մեթոդիկաներ։ 

Հիմա դիտարկենք հոմոֆոբիան։ Ինչ-որ մեկին գիտե՞ք, որ իռացիոնալ վախ ու խուճապ է զգում համասեռամոլի ներկայությամբ։ Դժվարանում եմ պատկերացնել նման իրավիճակ։ Նույնիսկ, եթե այդ ինչ-որ մեկը վախ զգա, պետք է կապկպված լինի ու տեսնի, որ համասեռամոլն անցավ իր հետևով, բայց նույնիսկ այդ դեպքում վախը ռացիոնալ կլինի, քանի որ հստակ պատճառներ ունի վախենալու։ Էլ չեմ խոսում խուճապային տրամադրությունների մասին։

Իրականում, սա մոգոնել են ՄԱԿ-ում, իսկ հետագայում հետևողականորեն գեյ-լոբբին դուրս է սկսել հանել այս շեղումը բոլոր ձեռնարկներից, ցուցակներից ու այլ նմանատիպ տեղերից, որտեղ այն դիտարկվում է որպես հոգեբանական շեղում, իսկ հակազդեցությանը հակազդելու համար մոգոնել են հոմոֆոբիա տերմինը, որը փաստացի ոչ այլ ինչ է, քան ռեպրեսիվ-քարոզչական հորինվածք։

Մի հատ մեմ կա, ասում ա՝ եթե տղամարդը համարում ա, որ ինքը Նապոլեոնն ա, կենգուրու ա, այլմոլորակային ա, նրան գիժ են համարում, բայց եթե տղամարդը համարում ա, որ ինքը կին ա, ասում են՝ էդ նորմալ ա։ Ավելին, ասում են, որ ով համարում ա, որ իրեն կենգուրու համարող տղամարդը սկզբունքորեն քիչ ա տարբերվում իրեն կին համարող տղամարդուց, շեղված ա, այ դա աննորմալություն ա :)

Առակս ի՞նչ կցուցանե, Գալիլեյին ժամանակին հալածեցին, որ ասեց, որ երկիրը պտտվում է, որովհետև լիքը ասոցիացիաներ ու այլ գիտական շրջանակներ համարում էին, որ դա այդպես չի, սակայն դրանից երկիրը չդադարեց պտտվել։ Հիմա էլ լիքը լուրջ ձյաձյաներ համոզում են, որ իրականում նորմալ բան է, երբ արուն արուի հետ է քնում, բայց դե դրանից նորմալ մարդկանց ընկալումը չպետք է փոխվի։ Քարոզ է։ Առավել ևս, որ ի գիտություն Ձեզ, կարող եմ ասել, որ հոգեբանների աշխարհը միատարր չէ այս հարցում, ու բնավ չկա ընդհանրական դիրքորոշում։

Ինչ վերաբերվում է վերաբերմունքին, կարող եմ ասել հետևյալը. երևույթն իհարկե ցավալի է, եթե գործ ունենք մարդու հոգեկան շեղման հետ՝ լինի դա հոմոսեքսուալիզմ, թե դենդրոֆիլիա, և դատապարտելի է, երբ հոմոսեքսուալիստն ու դենդրոֆիլը փորձում են ապացուցել, որ դա նույնքան նորմալ է, ինչ նորմալ՝ հետերոսեքսուալ հարաբերությունները։ Մյուս կողմից, պետք չէ ընկնել մյուս ծայրահեղության մեջ ու բռնության կոչեր անել ու առավել ևս կիրառել բռնություն հոգեկան արատներ ունեցողների հանդեպ՝ զուտ ունենալու համար։ Պայքարել պետք է ոչ թե երևույթի դեմ, որովհետև դա նույնն է, ինչ պայքարենք փսիխոզ կամ էլ շիզոֆրենիա ունեցողների դեմ, այլ պետք է գրագետ ու քաղաքակիրթ ձևով պայքարել այդ արատավոր երևույթի քարոզիչների դեմ։ Էսքանը։ 

Ասածս էլ էլ ավելի լեգիտիմացնելու համար ու հիշեցման կարգով նշեմ, որ դիպլոմավորված հոգեբան եմ :)