Դրամի փոխարժեքը կայուն է


16:56 , 26 մայիս, 2015

Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի հավաստմամբ՝ հայկական դրամի փոխարժեքն այժմ բավականին կայուն է: Մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ փոխարժեքի տատանումները միայն ռուսական շուկայի հետ կապված չեն, որտեղ ռուսական ռուբլին որոշակիորեն կայունացել է: Ըստ վարչության պետի՝ պարտադիր չէ, որ Ռուսաստանում տեղի ունեցող բոլոր զարգացումներն անմիջականորեն ազդեն մեզ վրա: