Ի՞նչ իմաստ ունի այդքան փող ծախսել ու ընտրություններ անել, եթե Շարմազանովն ու Սերժը ամեն ինչ նախօրոք գիտեն


11:56 , 3 նոյեմբեր, 2012

Շարմազանովը ասում ա. «Նախագահական ընտրություներին Սերժ Սարգսյանը հիմնական ֆավորիտն է, և որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ պայքարը գնալու ա երկրորդ տեղի համար»:Նախ` չեմ հասկանում՝ «որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում» ասելով՝ ի՞նձ էլ նկատի ունի...;)Երկրորդը` ոնց հասկանում եմ, Շարմազանովը չկասկածողների շարքին դասում է նաև երկրորդ տեղի համար պայքարողներին: Բա այդ դեպքում էդ մարդիկ ինչո՞ւ են մասնակցում, սուր զգացմունքների հա՞...;)
Երրորդը` եթե իսկապես մեծամասնությունը չի կասկածում ու պայքարը գնալու է մենակ երկրորդ տեղի համար, և այդ մասին տեղեկացված են Սերժն ու Շարմազանովը, էլ ի՞նչ իմաստ ունի այդքան փող ծախսել ու ընտրություներ անել: Հենա միանգամից ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարեք, Սերժ Սարգսյանին «շահին-ին-շահի» տիտղոսը շնորհեք: Հա՛մ դուք հանգիստ կլինեք, հա՛մ մեր անելիքն ավելի կհստակեցվի...;)