Կնճռոտ հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն պետք է առաջ գնալ ու զարգանալ


12:23 , 26 մայիս, 2015

Ուրիշ ժողովուրդները ներկայի ու ապագայի մասին են մտածում, պետություն կառուցում ու զարգացնում, սևեռվում նորօրյա խնդիրների վրա, իսկ մենք արդեն 1500 տարի է՝ մնացել ենք Տղմուտ գետի ափին, քննարկում, վիճում, համոզում, ապացուցում, թե ի՞նչ եղավ Ավարայրում՝ հաղթեցի՞նք, թե՞ պարտվեցինք, ո՞վ էր ճիշտ, ո՞վ սխալ, Վասակը դավաճան է՞ր, թե՞ հերոս, Վարդանը հերո՞ս էր, թե՞ արկածախնդիր, ու այսպես դարեր շարունակ սևեռվել ենք հեռու-հեռավոր այդ իրադարձությունների վրա՝ փորձելով լույս սփռել այդ կնճռոտ հարցերի վրա, պարզել հավերժորեն անպարզելի ճշմարտություններ.... Մինչդեռ աշխարհը շարունակում է առաջ գնալ ու զարգանալ....