Առավոտյան նախաճաշ. խնձորով շառլոտկա


09:00 , 26 մայիս, 2015

Բաղադրությունը` 

4 հատ ձու
0.5 բաժակ շաքարավազ
1 թեյի գդալ աղ
0.5 թեյի գդալ սոդա՝ լուծված քացախի մեջ
1 բաժակ ալյուր
4-5 հատ խնձոր

Պատրաստման եղանակը`

Մանր կտրատել խնձորը, թավայի վրա ձեթ քսել, լցնել խնձորները և հավասար տարածել: Խմորի համար չորս ձուն խառնում ենք շաքարավազի և աղի հետ, լցնում ենք քացախով սոդան, ավելացնում ենք ալյուրը և խառնում ենք: Խմորն ավելացնում ենք խնձորով թավայի վրա: Թխում ենք 130 աստիճանում: Բարի ախորժակ: