Գալապագոսյան կղզիներում հրաբխի ժայթքումը սպառնում է հազվադեպ վարդագույն մողեսներին


08:38 , 26 մայիս, 2015

130337856225Գալապագոսյան կղզիներում Վուլֆ հրաբխի ժայթքումը սպառնում է վարդագույն իգուաների՝ Conolophus marthae հազվադեպ տեսակին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Իշխանությունները հայտնում են, որ հրաբխի ժայթքումը չի սպառնում բնակչությանը, սակայն կարող է վնասել Իսաբելա կղզու բուսական ու կենդանական աշխարհին:

Գալապագոսի Ազգային պարկի տվյալներով՝ 1.7 կմ բարձրությամբ հրաբուխը 33 տարվա մեջ առաջին անգամ է ժայթքում: